Տղերքը Արցախում ազիկներին թույլ չեն տվել մտնել հանքավայր...(լուսանկար, տեսանյութ)
ԱԺ նակին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար և կից գրել.
«Տղերքը Արցախում ազիկներին թույլ չեն տվել մտնել հանքավայր:
Արցախցին կանգուն է, Արցախը չի հանձնվում . . .»

Նկատենք, որ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Սակայն Արցախցիները չեն թողել, որ ադրբեջանիցները մոտենան Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող հանքավայրին։
Դեպքի հետ կապված, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեսանյութ է հրապարակել.