Գորիս-Տաթև ավտոճանապարհին դիզվառելիք տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի
Դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հաայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, և առկա է եղել վառելիքի արտահոսք։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր ժամանել են Աղվանու հենակետից։
Օպերատիվորեն ժամանել են նաև թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։