Հայ հաքերները հրապարակել են 16.000 ադրբեջանցի օգտատերերի տվյալներ
Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մեծ բլոգային պլատֆորմ եւ հրապարակել 16 հազար օգտատերերի տվյալները:
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցի հաքերների գործողությունների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Հայաստանում 47 դեսպանատների կայքերի աշխատանքը: