Վուչիչը դիմել է սերբերին և ալբանացիներին
Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյում լարված է։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Նրա խոսքով, պատճառը Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի մտադրությունն էր՝ ոչնչացնել տեղի սերբերին ռազմական ոստիկանության օգնությամբ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Պրիշտինան չեն կատարում Կոսովոյի վերաբերյալ ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն։
Վուչիչը նաև խաղաղության կոչ է արել սերբերին և ալբանացիներին։
«Մեզ համար կարևոր է խաղաղության պահպանման համար ինչպես ալբանացիներին, այնպես էլ սերբերին իրավիճակը հանդարտեցնելու կոչեր անելը», - ասել է Վուչիչը՝ նշելով, որ իշխանությունները Սերբիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել են առաջիկա գործողությունները։