Սաուդյան Արաբիան Չինաստանի հետ 50 միլիարդ դոլարի ներդրումային պայմանագիր է ստորագրել
Սաուդյան Արաբիայի և Չինաստանի իշխանությունները Էր Ռիադում 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ ալ Ֆալիհին։
Պայմանագրերի մանրամասները չեն հաղորդվում։
Դեկտեմբերի 8-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վեց տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիան Չինաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով երկրների ցանկում զբաղեցրել է 12-րդ տեղը։