Երևանյան լճի մոտ բախվել են Nissan, Toyota և Honda մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Nissan, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փասով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենաներից 2-ի առջևի անվահեծանները կոտրվել են։