«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել են կապվել ընտանիքների հետ
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապվել ընտանիքների հետ:
Ամատունին ասաց, որ գաղտնիությունից ելնելով չի կարող նշել, թե քանի գերիներին են այցելել կոմիտեի աշխատակիցները: