Ոստիկանները 31-ամյա տղամարդու մոտ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։