Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ առանց ռուսական գազի ձմեռը դժվար է լինելու Արևմուտքի համար
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ առանց ռուսական գազի այս ձմեռը շատ դժվար է լինելու արեւմտյան երկրների համար, որոնք կախված են այդ էներգետիկ ռեսուրսից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Միաժամանակ, բրիտանացի քաղաքական գործիչը չի բացառում, որ հաջորդ ձմեռն էլ ավելի ծանր կլինի։
Ջոնսոնի խոսքով, երբ գազի բոլոր պաշարները կրճատվեն, դրանք համալրելը ավելի դժվար կդառնա։
«Որոշ եվրոպական երկրներ շտապում են ավելի շատ հողմային էներգիայի հզորություն ստեղծել, բայց նրանք նույնպես դեռ պատրաստ չեն դրան», - ավելացրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը: