Գերմանիայում անհայտ տղամարդը կրակ է բացել շուկայի տարածքում
Գերմանիայի արեւելքում զինված տղամարդը կրակ է բացել։ Միջադեպը տեղի է ունեցել Դրեզդենի կենտրոնում գտնվող Սուրբ Ծննդյան շուկայի տարածքում, գրում է Bild թերթը։
Հրապարակման համաձայն՝ կրակոցների հետեւանքով մեկ մարդ մահացու վիրավորվել է։ Ոստիկանները փակել են տարածքը և բերման են ենթարկել կասկածյալին։ Պարզվել է, որ դա տեղի 40-ամյա բնակիչ է։
Հարձակման դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։