ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում քաղաքացիներին կընդունեն մինչև ժամը 18։00-ը
Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ։
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Անձինք կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել պաշտպանին։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։