Չպետք է թույլ տալ Արցախի փոխարեն ուրիշներն իրենց շահերից ելնելով որոշեն Արցախի ճակատագիրը. Վահե Հակոբյան (տեսանյութ)
«Միշտ պարզ և հասկանալի է եղել, որ մեր տարածաշրջանում ՌԴ և Արևմուտքի միջև լարվածության էսկալյացիան բացահայտ միմյանց դեմ պայքարի վերածվելը ոչ միայն չեն բխում Հայաստանի շահերից, այլ ռիսկեր են ստեղծում մեր երկու պետությունների ու մեր ժողովուրդների համար։ Սակայն Հայաստանի գործող իշխանությունները որոշել են անգամ այս վիճակում դիվիդենտներ քաղել այդ պայքարից և Հայաստանին ներքաշում են այս ամեն ինչի մեջ»: Ստեփանակերտում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկմանը ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: