Ռուսաստանը Բաքվին ու Երևանին օգնություն է առաջարկում խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում
Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանում համապատասխան բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Այս գործընթացները, որոնք չափազանց զգայուն են երկու կողմերի համար, պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է Գոնչարը։