Քննվում է Նորք-Մարաշի հանցախմբի անդամներից երկուսի կալանքի երկարաձգման հարցը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամների կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Արդեն երկու ամսով երկարաձգվեց զինված խմբի անդամ Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը: Այս մասին newspress.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպանը: Երկարաձգվեց նաև Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի խափանման միջոցը, որն ընտրվել էր կալանք:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ: