Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը Արցախի սահմաններին
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ կոլեգիայի նիստ՝ նվիրված 2022 թվականի արդյունքներին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հանդիպմանը ելույթ ունեցած փոխնախարարներն ընդգծել են, որ հատուկ ուշադրություն է դարձվում ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի զարգացմանն ու կատարելագործմանը։
Վերլուծվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների արդյունքները, որոնք անցկացվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն։
Համապատասխան հանձնարարականներ են տրվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքներում ԱՀ ՊԲ գործունեության մշտական մոնիթորինգն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ։