Ընդդիմությունը սրբազան կով չի, որին չի կարելի քննադատել, բայց ընդդիմությունը նաև քավության նոխազ չի, որ մատաղ անելով ոմանց մեղքերը մաքրենք․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Ընդդիմադիր լինում են միշտ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընդդիմությունը սրբազան կով չի, որին չի կարելի քննադատել, բայց ընդդիմությունը նաև քավության նոխազ չի, որ մատաղ անելով ոմանց մեղքերը մաքրենք: Հայաստանում իրավիճակը դասական չի, սա սյուրռեալիստական իրավիճակ է:
Բոլոր նորմալ երկրներում Նիկոլը վաղուց իշխանությունից հեռացած կլիներ:
Ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած գործընթացները միտված էին կանխելու այսօրվա աղետները:
Մենք բեմից չէինք խոսում, բայց պնդում էինք, պետք է կանխենք աղետը, չստացվեց:
Ինձնից լավ տիտղոսային ընդդիմության սխալները ոչ-ոք չգիտի:
Ակնհայտ էր, որ դաշինքները նախընտրական էին, հետընտրական չէին:
Հովհարային ընդդիմություն, սակայն, չեն «աշխատում», ընդդիմադիր լինում են միշտ»,-գրել է Աշոտյանը: