Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
Մամուլ

Աստված չանի՝ Ձեր տուն գող մտնի, Աստված չանի՝ ձեր հայրենիքին դավաճանեն. ՔՊ-ական պատգամավոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Նկարիչ, դիզայներ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Վանեսքեհյանին իր տան մոտից՝ կնոջ ու անչափահաս երեխայի աչքի առաջ, ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել և Արաբկիրի բաժնում այնպես են ծեծի ենթարկել, որ Վանեսքեհյանը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:

Երեկ մենք ներկայացրել էինք այս պատմությունը։ Ճիշտ այն պահին, երբ հանրությունը տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է սորոսականների ակտիվ մասնակցությամբ բարեփոխել ոստիկանական համակարգը, հերթական վայրագության մասին ենք իմանում։ Իսկ խորհրդարանում Փաշինյանի թիմակիցները քննարկում էին «բարեփոխված» ոստիկանություն ունենալու և ներքին գործերի նախարարություն ձեւավորելու հարցը։ Նիստից հետո ՔՊ-ական պատգամավոր, նախկինների օրոք ոստիկան, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ի՞նչ գնահատական կարող է տալ հայտնի նկարչին ոստիկանական բաժանմունքում ծեծելու դեպքին։

Խաչատրյանն ասաց՝ տեղյակ չէ դեպքից, հերթապահ և «ինստիտուցիոնալ» պատասխան տվեց․ «Այն, որ ոստիկանությունում և ցանկացած պետական մարմնում միշտ էլ կլինեն կարգապահական խախտումներ և, ինչո՞ւ չէ, հանցագործություններ կարան լինեն, այդ նպատակով այդպիսի մարմիններում, հատկապես ոստիկանությունում, կա ներքին անվտանգության վարչություն, որը զբաղվում է այդպիսի աշխատանքով, այսինքն՝ գնահատական է տալիս ոստիկանության ծառայողների գործողություններին։ Եվ եթե պարզվում է, որ նրանց գործողություններն իրավաչափ չեն, ապա կարգապահական պատասխանատվության հարց է առաջանում։ Եվ եթե այդ ոչ իրավաչափությունն առաջացրել է որոշակի հետեւանքներ, այստեղ արդեն հանցագործության հատկանիշներ են առաջանում, եւ, իհարկե, մարմինը պարտավոր է նյութերն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ գուցեեւ քրեական հետապնդման կարգով կիրականացվի վարույթ»։

- Պարոն Խաչատրյան, եթե, Աստված չանի, որեւե մեկիս հարազատի, օրինակ՝ Ձեր կամ Ձեր թիմից որեւէ մեկի հարազատի նկատմամբ այդպես վարվեն, տանեն ոստիկանական բաժանմունք՝ ծեծեն, դարձնեն հաշմանդամ, Դուք էլի՞ եք ասելու՝ թող վարույթ հարուցեն։

- Դե, Աստված չանի՝ Ձեր տունն էլ գող մտնի, գողություն անի, Աստված չանի՝ հայրենիքը դավաճանեն։

- Հավատացեք՝ «Աստված արել է», ու երկուսն էլ եղել է, և՛ մեր տունն է գող մտնել ու թալանել, և՛ հայրենիքն են դավաճանել։

- Կյանքը ցույց է տալիս, որ էդ ամենը կա ու լինելու է, մարմիններն էլ պետք է լինեն, որ դրա դեմ պայքարեն։

- Բայց հիմա, որ Աստծու վրա հույս եք դնում, որ «չանի» նման բաներ, երեւի մի հատ էլ այդ հարցում է պետք քննություն իրականացնել, որ հասկանանք՝ Աստծու վրա դրած հույսերն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ ե՛ւ հայրենքին են դավաճանել, ե՛ւ մեր տունն են այս տարի թալանել, ե՛ւ այդ նկարչին են ծեծել ոստիկանները։

- Հավատքը քիչ է եղել, ուրեմն։

- Նայած՝ ում հավատքը։ Հիմա Ձեր գնահատականը ո՞րն է։ Հետո էլ ասում էիք՝ բարեփոխվել է ոստիկանությունը։

- Ինչքան էլ ուզենք բարեփոխել․․․ Հիմա Միացյալ Նահանգների ոստիկանությունը լա՞վն է, թե՞ վատը, Ֆրանսիայինը լա՞վն է, թե՞ վատը, Գերմանիայինը լա՞վն է, թե՞ վատը։ Բոլոր տեղերում էլ խախտումներ լինում են։

- Այսինքն՝ չե՞ն բարեփոխվում։

- Բարեփոխվում են։ Ուղղակի, եթե չբարեփոխված վիճակում կլինի հազար դեպք, էսպես կարող է լինի տասը տարին մեկ։ Բայց էն գլխից ասում եմ՝ թերթում հրապարակումը դեռեւս փաստ չէ, որ ոստիկանության կողմից բռնություններ են կիրառվել եւ՝ ոչ իրավաչափ։

- Հիմա Դուք առերևույթ կասկած եք հայտնում այդ պատմածների վերաբերյալ։

- Չէ, ես առերեւույթ հանցագործության մասին հայտարարություն լսեցի, որը պետք է քննության առարկա դառնա, և պարզվի՝ նշված հանգամանքներն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։

- Իհարկե, առաջին դեպքը չէ, որ ոստիկանները բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Եռաբլուրում, զոհված զինվորների ծնողների նկատմամբ, այն էլ՝ հենց իշխանությունների աչքի առջեւ։ Դրա համար էլ մարդկանց մոտ թերահավատություն կա ձեր իշխանության ստեղծած ոստիկանական համակարգի նկատմամբ։

- Եթե Դուք պատկերացնում եք ոստիկանություն, որը երբեւէ ուժ չի կիրառել, ուրեմն ոստիկանություն չկա։ Եվ ասեմ Ձեզ՝ աշխարհի մասշտաբով ամենահանդուրժող, քիչ ուժ կիրառող ոստիկանությունը, որ սենց նայում եմ, դա Հայաստանի ոստիկանությունն է։

- Նախորդ իշխանությունների օրոք եղած ոստիկանությո՞ւնն էլ, երբ նաև Դուք էիք ոստիկան։

- Ոստիկանությունում վերջին յոթ-ութ տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել, օրենսդրության մեջ շատ բան է բարեփոխվել, եւ կարող եմ ասել, որ ոստիկանությունն ուժի կիրառման առումով որոշ տեղերում նույնիսկ կարող էր ուժ կիրառել, եւ չեն կիրառել։ Իսկ հատկապես հիմա՝ 2019 թվականից հետո, ոստիկանությունը շատ հանդուրժող է։

- Բա ինչո՞ւ էիք դժգոհում այն ժամանակվա ոստիկանությունից, երբ թեթև ուժ էին կիրառում ցուցարարների հանդեպ։

- Ո՞վ էր դժգոհում։ Ոստիկանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են եղել՝ ՊՊԾ գնդի գրավման օրեր եւ այլն, եւ այլն, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։

- Եվ ուժ չի կիրառվել։

- Չէ, ուժ կիրառվել է։

- Ոչ, մենք հիշում ենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ավելի շատ ոստիկանների նկատմամբ էին ուժ կիրառում, անգամ փոխոստիկանապետի էին պատանդ վերցրել, վերջում էլ երեք ոստիկան զոհվեց այդ «ոստիկանական ուժի կիրառման» հետեւանքով։

- Բանդայի կողմից, այո, ոստիկաններին նաևպատանդ վերցրին։ Բոլորը հիմա կրում են իրենց պատասխանատվությունը»Լ