Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հովհաննես Մանուկյանը հյուրատո՞ւն է կառուցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Բոլորովին վերջերս Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովայի 38 հասցեում, բացվել է «Ասպար հոթել» հյուրանոցային համալիրը։ Սա այն հասցեն է, որն ուղիղ մեկ տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում։ Անցած տարվա դեկտեմբերի 8-ին, երբ Երեւանը դեռ կառավարում էր Հայկ Մարությանը, քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որով արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ էր անում՝ անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը նշում էր, որ նշված հասցեում իրականացվում են տան տանիքի վերակառուցման, ինչպես նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։ «Ըստ ձեռք բերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են եւ իրականացվում են վերջինիս որդու՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հովհաննես Մանուկյանն անմիջապես ֆեյսբուքյան գրառում արեց և փաստացի հերքեց իր կապն այդ աշխատանքների եւ հասցեի հետ՝ նշելով, որ հանձնարարություն է տվել իր փաստաբաններին՝ հայց նախապատրաստել՝ «ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։ Մանուկյանի ներկայացուցիչները 2022-ի հունվարի 7-ին հայց ներկայացրին դատարան` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ լրատվության վարչության արդեն նախկին պետ Հովսեփ Կուբատյանի՝ պահանջելով զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել: Մանուկյանը պահանջում էր ոչ միայն հերքել հրապարակումները, այլեւ, որպես փոխհատուցում, քաղաքապետարանից բռնագանձել 3 մլն դրամ, իսկ Կուբատյանից՝ 2 մլն դրամ։

Հետո տեղեկացանք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հայցադիմումը վերադարձրել է հայցվորին, քանի որ վերջինիս կողմից «չի պահպանվել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման՝ օրենքով նախատեսված արտադատական կարգը»։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 18-ին բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հայցադիմումն ընդունեց վարույթ։

Ավելի ուշ Civilinet.am-ը հետաքննություն իրականացրեց և օգտվելով Կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերից՝ փաստեց, որ այդ հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Մանուկյանի հանգուցյալ հորը՝ Գերասիմ Մանուկյանին, ով մահացել է 2021-ի հոկտեմբերին։ 2003-ին Գերասիմ Մանուկյանը տան մի մասը՝ 192 քմ մակերեսով, նվիրատվությամբ փոխանցել էր թոռնուհուն՝ Հովհաննես Մանուկյանի դստերը՝ Անահիտ Մանուկյանին։ Տան այդ հատվածը քաղաքապետարանի կողմից ստացել է Սայաթ-Նովայի պողոտա 36 հասցեն։ Եվ չնայած հյուրանոցի ֆեյսբուքյան էջում հասցեն նշված է Սայաթ-Նովայի 38, սակայն լուսանկարներից էլ երեւում է, որ դա այն հասցեն է, որտեղ անցած տարի քաղաքապետարանը լուսանկարել եւ տարածել էր իր կողմից ապօրինի հռչակված շինաշխատանքների նյութը։

Ի դեպ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ այդ աշխատանքները սկսվել են անցած տարվա սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին մահացել է սեփականատերը՝ Մանուկյանի հայրը։ Ըստ քաղաքապետարանի՝ վերը նշված հասցեում այլ սեփականատեր չկա, սակայն սեփականատիրոջ ներկայացուցիչ է հանդիսանում Մարգար Սողոմոնյանը, ով Հովհաննես Մանուկյանի մյուս դստեր՝ Բելլա Մանուկյանի ամուսինն է։ Նշենք, որ հյուրանոցը, որը, ի հեճուկս քաղաքապետարանի, արդեն պատրաստ է, աշխատանքի ընդունման եւ հյուրանոցից օգտվելու հայտարարություններ է տարածում։ Այն կառուցվել է Հովհաննես Մանուկյանի հայրական տան տեղում։ Մեզ չհաջողվեց զրուցել Հ․ Մանուկյանի հետ, բայց պատրաստ ենք ներկայացնել նրա պարզաբանումները։ Մի ուշագրավ հանգամանք էլ նշենք՝ հյուրանոցի ֆեյսբուքյան էջն ակտիվորեն տարածում են նրա ազգուտակն ու մերձավորները։

Կապ հաստատեցինք քաղաքապետարանի լրատվականի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ Մանուկյանի հայցով առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերին, ինքը դատարանին փոխանցել է, որ ընդամենը տարածել է քաղաքապետարանի պատկան վարչության հայտարարությունը և իր կողմից զրպարտություն թույլ չի տվել։ Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ ե՞րբ է այս կառույցի շինթույլտվությունը տրվել խնդրո առարկա հասցեում, որի հետ կապված՝ ժամանակին քաղաքապետարանը զայրացած հայտարարություն էր տարածում՝ սեփականատիրոջ անունը մատնանշելով։ Եթե նման թույլտվություն առկա է, ապա ո՞ր իրավաբանական կամ ֆիզիկական անձին է այն տրվել։ Սպասում ենք հարցման պատասխանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում: