Թող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար
Միջազգային

Ալիևի սայթաքումը կբերի Թալիշական պետության ստեղծման

Վերջին օրերին Ադրբեջանում բողոքի ակցիաները դաժանորեն ճնշվում են իշխանական ուժերի կողմից, որն առաջացել էր նավթի գնանկման և մանաթի արժեզրկման հիմքերի վրա: Սակայն այս պատճառները հիմականում պատրվակ են երկար ժամանակ հասունացող խնդիրների համար: Ադրբեջանում եղել և այսօր էլ շարունակվում է ազգային փոքրամասնությունների խնդիրը: Վերջերս, մինչև մանաթի արժեզրկումը, Ադրբեջանի Նարդարան բնակավայրում դաժանորեն ճնշվեց բնակչության կողմից իրականացված բողոքի ցույցերը: Հատկանշական է, որ Նարդարանում ապրում են ազգությամբ թաթեր (կովկասյան պարսիկներ), որոնք ըստ որոշ տեղեկությունների հովանավորություն են ստանում իրանական ուժերի կողմից:

Դրանից հետո, նավթի և մանաթի արժեզրկումը պատրվակ դարձնելով, Ադրբեջանի տարբեր շրջաններում ազգային փոքրամասնությունները բողոքի ակցիաներ սկսեցին: Առաջին օրերին որոշակի չափով դրանք լուսաբանվեցին լրատվական կազմակերպությունների կողմից, բայց շատ չանցած ադրբեջանական իշխանությունները ստիպեցին լրագրողներին շատ ուշադրություն չդարձնել այդ ակցիաներին, որոնց ամենահետաքրքիր մասը Աստարայի շրջանում է, ուր ցուցարարները փակել էին Բաքու-Աստարա ճանապարհը: Այստեղ հիմնականում ապրում են ազգությամբ թալիշներ, որոնք երկար տարիներ ինքնուրույնության նկրտումներ ունեն:

Ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանի տարածքում ապրում են 76,8 հազար թալիշներ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է մինչև 1-2 միլիոնի: Թալիշներն ապրում են հիմնականում Ադրբեջանի հարավ-արևելյան մասում` Լենքորանի, Մասսալլինի, Յարդըմլըյի, Լերիկի և Աստարայի շրջաններում: Ադրբեջանական իշխանությունները կանոնակարգված ձևով և հատուկ մտածված մեթոդներով վարում են ուծացման քաղաքականություն երկրի տարածքում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների` այդ թվում նաև թալիշների նկատմամբ: Ըստ թալիշների մշակույթի կենտրոնի` այս տարածքներում թալիշները կազմում են բնակչության 60%-ը: Նրանց մի մասը ապրում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Կասպից ծովի առափնյա շրջաններում:

Թալիշներն այս տարածքի բնիկներն են, համարվում են արիական ժողովուրդ, իսկ լեզուն դասվում է իրանական լեզուների շարքին: Դեռևս 1919 թվականին թալիշները ստեղծում են Մուղանի Սովետական հանրապետությունը, որը, սակայն, գոյատևեց ընդամենը 3 ամիս: Այնուհետև այն մտավ Ադրբեջանի կազմի մեջ: Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում` 1992 թվականին, թալիշները հիմնեցին Թալիշ-Մուղանական Հանրապետություն, սակայն սա ևս երկար կյանք չի ունեցել և 1993 թվականին համարվել է որպես ապստամբություն և ճնշվել ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս ամենի պատճառով ձերբակալվել են մեծ թվով թալիշ քաղաքական և մշակույթային գործիչներ: Երկու դեպքերն էլ ցույց են տալիս, որ թալիշները ցանկացած հարմար առիթի պատրաստ են թոթափելու ադրբեջանական լուծը:

Այս ամենը հաշվի առնելով` կարելի է մտածել, որ ադրբեջանական իշխանությունների հանկարծակի սայթաքումը կարող է հասցնել Թալիշական պետության ստեղծման, որը կազդարարի Բաքվի բռնապետության անկումը: