Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Եթե խելոք մնան, խի՞ պիտի ծեծենք. Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հագեցած օրակարգով։ Իշխանության օրակարգին սեփական օրակարգով մասնակցում էր նաեւ ընդդիմությունը։ Ընդդիմադիր 2 խմբակցություններից, սակայն, ակտիվ էին միայն «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք հարցուպատասխանի մեջ էին մտել ՔՊ-ականների հետ, փորձում էին քննադատել, հորդորել, առաջարկներով հանդես գալ։ «Պատիվ ունեմ»-ը գրեթե ներկա չէր, տեւական ժամանակ միայն  Աննա Մկրտչյանն էր նստած դահլիճում, որ իրեն առանձնացրել է խմբակցությունից՝ որպես «ամենասկզբունքային ընդդիմադիր»։ Հետո խմբակցության մյուս անդամները եկան, մի քիչ մնացին՝ գնացին։ «Հայաստան»-ի պատգամավորներն էլ առանց լարվածության, առանց սուր ձեւակերպումների, առանց վիրավորական տեքստերի էին հանդես գալիս։

Որոշ ընդդիմադիրներ անգամ ընդմիջումներին ՔՊ-ականների հետ դահլիճում զրուցում, քննարկում էին ինչ-որ հարցեր, օրինակ՝ Սեյրան Օհանյանն ու «Նավակ ճոճողը»։ Միայն մի պահ իրավիճակը մի փոքր սրվեց, երբ ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ մտցնելուն նվիրված հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց․ «Եթե վարչապետը վերցնի զենքն ու ինչ-որ մեկին ուզի գյուլլել, ՊՊԾ-ն ի՞նչ պետք է անի»։ ՔՊ-ականներին դուր չեկավ այս ակնարկը, ու անմիջապես անցան հակահարձակման՝ խայթելով Ռոբերտ Քոչարյանին, թե այդ ի՞նչ փորձառություն ունեք, որ երկրի ղեկավարը կարող է զենքով մարդ գյուլլել, որ հիմա Նիկոլ Փաշինյանի հասցեին եք այդպիսի ակնարկներ անում։ Ամեն դեպքում ակնհայտ էր, որ ՔՊ-ականները շատ ուրախ են, որ ընդդիմությունը վերջապես քարը փեշից թափել ու վերադարձել է խորհրդարան։ Հայկ Կոնջորյանը, օրինակ, մի փոքր հեգնանքով, այդուհանդերձ ողջունեց ընդդիմությանը, որ կարեւորել են այս ամբիոնն ու մասնակցում են նիստին՝ ձեռքի հետ կշտամբելով կառավարության հետ հարցուպատասխանին կամ հանձնաժողովներում քննարկմանը չմասնակցելը՝ այ, եթե մասնակցեին, այսօր իրենց բարձրացրած հարցերի պատասխաններն այն ժամանակ կստանային։

Ընդդիմության վերադարձի ջատագով Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ ուրա՞խ է, որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, ստացվո՞ւմ է աշխատանքը նրանց հետ։

«Ես միշտ կարևորել եմ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որովհետեւ առանց ընդդիմության մասնակցության խորհրդարանի աշխատանքների որակն էն մակարդակի վրա չէ, ինչ որ կարելի էր ակնկալել»,- ասաց նա։

- Ձեր հորդորնե՞րն ազդեցին, որ ընդդիմությունը վերադարձավ։

- Չէ, ես կարծում եմ՝ իրենք մարտավարությունն են փոխել։

- Հա՞ որ, հիմա ինչպե՞ս են պայքարում ձեր դեմ։

- Ինտելեկտուալ ֆրոնտով։

- Կարողանո՞ւմ են հաղթել ձեր «հզոր ուղեղներին»։

- Դրվագ առ դրվագ կարողանում են, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ։

- Թվաքանակով քիչ են, դրա՞ համար։

- Քիչ են, այո։

- Փաստորեն, ձեր դեպքում քանակն է որակ ստեղծում։

- Դե, կա էդ ձևի կատեգորիա։

- Բայց ձեզ այլևս վատ հարցեր չեն տալիս, չեն հիշեցնում, որ դավաճան, կապիտուլյանտ, հողատու եք։

- Էդ «դավաճան» բառն էլ արժեզրկեցին արդեն՝ էնքան տեղի-անտեղի օգտագործեցին։

- Բայց հարցուպատասխանին չեն գալիս, ընտրողաբար են մասնակցում նիստերին։

- Մյուս անգամ կգան արդեն, հաջորդ անգամ էդ էլ կանեն։ Ադապտացիոն պերիոդ են, էլի, անցնում հիմա։

- Էլ չե՞ք ծեծելու։

- Դե, եթե խելոք մնան, խի՞ պիտի ծեծենք»: