Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Համընդհանուր հայտարարագրման համակարգը մահակ են դարձնելու, ռիսկերի ենք բախվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Խոսքը համընդհանուր հայտարարագիր ներդնելու նախագծի մասին է: Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, չէր կարելի նման նախաձեռնությամբ հանդես գալ, կան ռիսկեր, որոնց անպայման բախվելու ենք: Նա համակարգի ներդրման առնվազն երկու պատճառ է տեսնում: «Առաջին հավանական պատճառը, որին շատ հակված եմ, հետևյալն է. արտասահմանից դրամաշնորհ են ստացել, այդ դրամաշնորհը «կերել են», իսկ հիմա համակարգն ընդունելու պարտավորություն են ստանձնել:

Սովորաբար գերտերությունները փոքր, մանավանդ անուղեղ կառավարություն ունեցող երկրների վրա փորձարկումներ են անում՝ որոշելու՝ այդ երկրներում ներդնե՞լ համակարգը, թե՞ ոչ: Ու քանի որ այս կառավարությունը անհամեմատելի անուղեղ է, համատարած լոբբինգի արդյունքում պետք է ընդունեն նախագիծը, որովհետև պարտավորություն են ստանձնել: Երկրորդ պատճառը, ըստ իս, մարդկանց ամբողջությամբ վերահսկելի դարձնելն է ու, բնականաբար, հարկելը»,- «Փաստի» հետ զրույցում ընդգծել է Ն. Սարգսյանը: Նա կարծում է, որ թեպետ առաջիկա փուլում միայն եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում է նախատեսվում, բայց քննարկումները ցույց են տվել, որ ուզում են հայտարարագրել նաև ծախսերը, ցանկանում են հարկային բեռը դնել ֆիզիկական անձանց վրա:

«Ու եթե անձն ըմբոստ է, հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ընդդիմադիր գործիչ է կամ պարզապես յուրային չէ, այս իշխանության պարագայում այս համակարգը նրա նկատմամբ ռեպրեսիայի գործիք կարող է դառնալ: Մարդը կարող է չհարկվող եկամուտներ ունենալ. օրինակ՝ նվիրատվություն կամ գյուղատնտեսության գործունեությունից ստացած եկամուտ: Վաղը-մյուս օրը պետական մարմիններն ասելու են՝ հիմնավորիր, որ չհարկվող եկամուտ է, հակառակ դեպքում պետք է 25,5 տոկոս հարկ վճարես: Արդյունքում գումարները հավաքագրելու են, մարդկանց աղքատացնելու են, իսկ համակարգը դարձնելու են մահակ, որ իրենց «երաժշտության» տակ մարդիկ պարեն»,-կարծում է նա: Սարգսյանը այլ ռիսկերի մասին ևս մատնանշել է՝ ընդգծելով, որ մարդիկ ստիպված են լինելու հայտարարագիր լրացնելու համար վճարել հաշվապահական կազմակերպություններին, բացի այդ, ոչ բոլորն են հիշելու հայտարարագիր ներկայացնելու ժամկետները, ինչի պատճառով 50 հազար դրամով տուգանվելու են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: