Հալիձոր-Տաթև ճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։
Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: