«Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է տղամարդու դի
Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 15։45-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 12 խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5 նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։
Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։