Ինչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը քվեարկեց ԲԴԽ անդամի ՔՊ-ական թեկնածուի օգտին. մեկնաբանում է Հայկ Մամիջանյանը
«Պատիվ ունեմ» Խմբակցությունում քվեարկության վերաբերյալ միասնական որոշում չի կայացրել, պատգամավորներն ազատ են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար՝արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ իրենց խմբակցությունը քվեարկեց իշխանությունների կողմից առաջարկված Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին։
«Ցանկացած քվեարկություն ունի խորը դրդապատճառներ, որոնց մասին չեմ կարող ասել, բայց շարժառիթներն անձնական չեն: Ոչ բոլոր փակագծերը կարող եմ բացել և իմ գործընկերների ոչ բոլոր արժանիքների մասին կարող եմ հայտնել լրատվամիջոցներին: Եթե այդ մասին ասեմ, դա կհակասի գաղտնի քվեարկության տրամաբանությանը։ Քվեարկության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի մասնագիտական եւ անձնական որակները»,-ասաց Մամիջանյանը։