Ինչպես են «փրկիչ» Վազգեն Մանուկյանն ու իր կինը զվարճանում «կազինո»-ում (տեսանյութ)
NEWSPRESS.am-ին հասանելի է դարձել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի Նիցցա քաղաքի խաղատներից մեկում ժամանակ անցկացնում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ իր տիկնոջ հետ:
Սա տեղի է ունեցել ընդամենը 20 օր առաջ, նույն այն Վազգեն Մանուկյանի մասնակցությամբ, ով կցվել էր «Փրկության շարժման» նախաձեռնությանը և համոզում էր բոլորին, թե իբր ինքն այն մեկն է, ով մտահոգված է երկրի ճակատագրով ու երկիրը կփրկի...
Փորձենք այս անգամ համեմատություններ չանել ու զերծ մնալ «նախկիններ ու ներկաներ» կատեգորիաներից:
Նկատենք, որ Վազգեն Մանուկյանին սկուտեղի վրա պաշտոն էին մատուցում ու նա, պահի ազդեցության ներքո, հայրենասիրության «հիպոթեզեր» էր առաջ քաշում:
Երբ Մանուկյանը հասկացավ, որ ժամանակավոր կառավարությունն իրեն չի հասնելու, փորձեց ցույց տալ, թե իբր պաշտոնն իրեն այդքան էլ հետաքրքիր չէ և կարևորը երկրի ճակատագիրն է:
Ու այսօր, փաստացի, Վազգեն Մանուկյանը բավարարվում է պաթետիկ ոճով գրված մի քանի հոդվածներով...
Սիրուն չէ, երբ այդ հոդվածներից ոգևորվում, ոգեշնչվում ու լցվում ես հայրենասիրությամբ և պատրաստ պայքարի, երբ հանկարծ կադրի մեջ տեսնում ես այդ հոդվածի հեղինակին՝ օտար երկրի կազինոներում կնոջ հետ խաղադրույք կատարելիս...
Այդ պահին անմիջապես հարց է առաջանում՝ «կազինոների» փողերո՞վ էր որոշել գալ երկիր փրկել, թե՞ երկրի փրկությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են խաղադրույքները...