Հուսով եմ՝ Արգենտինան կհաղթի աշխարհի առաջնությունը Մեսսիի համար․ Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ ցանկանում է Արգենտինան հաղթի 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում։
«Հուսով եմ՝ Արգենտինան կհաղթի աշխարհի առաջնությունը Մեսսիի համար»,- նրա խոսքերն է մեջբերում 433-ը։
Ֆուտբոլիստները «Բարսելոնայում» միասին խաղացել են 2009-ից 2011 թվականներին։