Զլատան Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կմիանա թիմի մարզումներին Դուբայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ, հայտնում է Sky Sport Italia-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա շվեդը ակնկալում է, որ խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին։
2022/23 մրցաշրջանում Իբրահիմովիչը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ շվեդը ապաքինվում է ծնկի վնասվածքից։
Մայիսին հարձակվողը վիրահատության էր ենթարկվել։ Շվեդ հարձակվողի գործող պայմանագիրը «Միլանի» հետ հաշվարկված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։