Նշանակվել է Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի օրը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տիտղոսի հաջորդ պաշտպանությունը կանցկացնի ապրիլի 9-ին մեքսիակցի Խիլներտո Ռամիրեսի հետ։
Ռամիրեսի պրոմոուտեր Բոբ Արումը հաղորդել է, որ այս բռնցքամարտիկների միջեւ մենամարտը կկայանա Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Այն կլինի երեկոյի երկրորդ կարևորագույն իրադարձությունը՝ Պակյաո-Բրեդլի մենամարտից հետո։