Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Ավինյան Տիգրանն իրականացրեց Սուքիասյան Խաչատուրի ցանկությունը՝ օրենք խախտելով․ մնացածը տեսարան էր «հպարտ քաղաքացիների» համար

Երեկ Երևանի փաստացի քաղաքապետ աշխատող, մինչդեռ իրականում ընդամենը Հրաչիկ Սարգսյանի տեղակալ Տիգրան Ավինյանը «հպարտ քաղաքացիներին» նոր թեմա էր բերել՝ «ծամելու».

«Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»,- ֆեյսբուքյան իր էջում «ավետեց» նա։ 

Հպարտ քաղաքացիներն, իհարկե, ուրախացան, քննարկեցին՝ այդպես էլ խորամուխ չլինելով՝ արդյոք այդ «քանդումն» օրինական էր, թե՞ ոչ և ի վերջո, ինչու քաղաքն աղճատող հարյուրավոր «օբյեկտներից» ընտրվեց հենց այդ մեկը, ում էր դա պետք։ 

Իսկ պատճառները, NEWSPRESS․am-ի տեղեկություններով՝ շատ ավելի խորքային են և շատ ավելի «հեռվից» են գալիս։ 

Այս կրպակը ներկայիս սեփականատերերը սկսել են շահագործել 2016 թվականից․ 2018-ի իշխանափոխությունից հետո գործող կրպակի «հարևանը»՝ իշխանական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող PinkBerry-ն, սկսել է լծվել արդեն ապամոնտաժված կրպակն այդտեղից վերացնելու գործին՝ ոչ բառացի, ոչ անձամբ, բայց «տակից», «չերեզ-չերեզ» հասկացրել են, որ այդ կրպակը պետք է հանել այդտեղից։

Այսպես․ այդ ժամանակվանից ի վեր, Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ աշխատող տարբեր քաղաքապետերի քաղաքապետարանն ամսական մի քանի անգամ դիմել հարկայինին, ՍԱՏՄ-ին, որպեսզի վերջիններս ստուգումներ անեն, ճնշումներ գործադրեն, ի վերջո հասնեն այդ կրպակի՝ այդտեղից հեռացմանը։ Մինչդեռ, բազմակի ստուգումները, ի հեճուկս, քաղաքապետարանի, թերություններ չեն արձանագրել։

Դրանից զատ, Երևան քաղաքի դատախազությունը քննություն է սկսել ու պարզել, ու առևտրի կրպակն օրինական է գործել, հանցակազմ չկա․ հենց այդ հիմքով էլ քրեական գործը կարճվել է։

Քաղաքապետարանը դիմել է նաև Ոստիկանության կենտրոնականի բաժին։ 20-21 թթ․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ու հանցադեպերի բացակայությամբ մերժվել են քաղաքապետարանի դիմումները։ 

Միևնույն ժամանակ, Քաղաքապետարանն առտևրի թույլտվություն չի տվել, հետո եկել ակտավորել է, թե՝ թույլտվություն չունեն։ Սեփականատերերն էլ բողոքարկել են քաղաքապետարանի որոշումներն ու ամեն անգամ հաղթել դատարանում։ 

Երեկ՝ դեպտեմբերի 8-ի առավոտյան արդեն, Երևանի կենտրոնում, ոստիկանների աչքի առաջ տեղի է ունեցել կրպակի ապամոնտաժման ապօրինի և ոչ իրավաչափ գործողությունը, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելելով ցանկացած գործողություն։ Դա նշանակում է, որ կրպակը չպետք է ապամոնտաժվեր:

Հավանաբար, դա է պատճառը, որ քանդման աշխատանքների ժամանակ որևէ մեկը հանձն չի առել ներկայացնել, թե որն է քանդող հիմնարկը՝ քաղաքապետարա՞նը, թաղապետարա՞նը․․․ ո՞վ։

Դեպքի վայրում գտնվող՝ Քաղաքապետարանի առևտրի վարչության պետը և հասարակական կարգի ապահովման վարչության պետը, հայտարարել են, որ իրենք գործողություն չեն անում․ ընդամենը դիտորդ են։ Ոստիկանությունը ևս չի ներկայացրել, թե որ կառույցն է դիմել իրենց՝ այդտեղ հասարակական կարգ ապահովելու։

Ստացվում է, որ Ոստիկանությունը հիմք չի ընդունել դատարանի վճիռը ու չի կանգնեցրել ապօրինի ապամոնտաժումը․ տեղում աշխատող ոստիկաններն անգործություն են դրսևորել։ 

Շեշտենք, բազում-բազմաթիվ գործեր կան դատարանում, որոնց բոլորի դեպքերով կրպակի սեփականատերերը շահել են դատերը, մինչդեռ իրեն արդեն Երևանի քաղաքապետը պատկերացնող Ավինյանն իրականացնում է Գռզո մականունով հայտնի գործարարի «վաղուցվա ցանկությունը»։ Եթե այդպես չէ, ապա սպասենք, տեսնենք, թե քաղաքի տեսքն աղճատող, մայթին հերթեր առաջացնող-մայթը փակող PinkBerry-ն ևս նույն վերջը կունենա՞, թե՞ Ավինյանի խոսքերը փուչիկ են՝ «հպարտների» ամենօրյա «կուտ»

Եվ զավեշտալին այս պատմության մեջ այն է, որ Երևանի ճարտարապետական տեսքն աղճատելուց խոսում է մեկը, ում ղեկավարությամբ նույն Հանրապետության հրապարակի շենքերի վրա մի քանի հազար ծակ են արել, իսկ ինքն էլ մանկական արդարացումներ է գտել այդ՝ ծակ ուղեղների արած ծակերը փակելու համար․․․ 

NEWSPRESS.am