Կա միայն մեկ կետ, որի շուրջ Հայաստաննի ու Ադրբեջանը համաձայնություն են եկել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատման կետն է։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– հայտարարեց նա։
Արմեն Գրիգորյանը նկատեց, որ հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Դա ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որը փորձում ենք դելիմիտացնենք և դեմարկացնենք, ապաշրջափակումն է և կան հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումներն հենց այս ուղղություններով են»,-ասաց նա: