Սպառնալիքների մասշտաբները մեծացնում են պահանջները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպառնալիքների բնույթն ու մասշտաբը մեծացնում են պաշտպանության գերատեսչությունների միջև համագործակցության պահանջները։
Այս մասին նա ասել է ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը հեռարձակվում է Կրեմլի կայքում։
«Անհրաժեշտ է միասին աշխատել անվտանգության և համագործակցության ավելի ճկուն և կայուն համակարգի ձևավորման վրա, որը համարժեք է ներկա մարտահրավերներին»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զենքը դիտարկում է որպես պաշտպանության միջոց և պատասխան հարված հասցնելու հնարավորություն։ Նա նաեւ ընդգծել է, որ միջուկային սպառնալիքն աճում է։