Ինչու լրտեսության համար դատապարտված ամերիկացի Փոլ Ուելանը չի ներառվել փոխանակման գործարքում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնությունում թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված բասկետբոլիստ Բրիթնի Գրիների փոխանակումն ԱՄՆ-ում ծառայող ռուս Վիկտոր Բուտի հետ ԱՄՆ-ի համար ամոթ է անվանել։
«Սա մեծ ամոթ է ԱՄՆ-ի համար»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը կասկածի տակ է դրել, թե ինչու լրտեսության համար դատապարտված ամերիկացի Փոլ Ուելանը չի ներառվել փոխանակման գործարքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ռուս Վիկտոր Բուտի փոխանակումն ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների հետ անվանել էր «ամերիկյան կապիտուլյացիա»։