Թալիբները ստեղծել են աշխարհի իրենց քարտեզը՝ Իրանի տարածքները և Կենտրոնական Ասիայի երկրները հայտնվել են Աֆղանստանի կազմում
Քաբուլի վարչակազմը Աֆղանստանի մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրել է երկրագնդի իր տարբերակը։ Նրա վրա ներկայացված «Աֆղանստանի իսլամական էմիրության» տարածքը գերազանցում է իր իրական չափը՝ զբաղեցնելով հարեւան երկրների տարածքը ևս։
Համացանցում հայտնվել է երկրագնդի լուսանկար, գրում է Fergananews-ը։
Աշխարհը թալիբների տարբերակով Աֆղանստանը ներառում է Իրանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների տարածքների մի մասը, երկիրը ընդհանուր սահման ունի Ղազախստանի հետ:
Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը տեղափոխվել են ժամանակակից Ղազախստանի տարածք, և բոլորն էլ կորցրել են իրենց տարածքի կեսը։ Քարտեզի լուսանկարը լայն արձագանք է ստացել հատկապես այն երկրներում, որոնց տարածքները թալիբները ներկայացրել են որպես Աֆղանստան։