Ջերմուկի քաղաքապետն այցելել է դիրքեր
Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը այցելել է դիրքեր:
Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ և նշելով.
«Այցելություն դիրքեր։ Ջերմուկում ծառայություն իրականացնող զինվորների կողքին են նաև կամավորական խմբերը, ովքեր սեպտեմբերի 13-ից հետո առաջնագծում են՝ զինվորներին զորակցելու, ոգեւորելու, փորձով ու խորհուրդներով օգտակար լինելու համար»։