Փաշինյանը, Պուտինը, Լուկաշենկոն մասնակցում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին (տեսանյութ)
Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկեց ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունեց գործընկերներին։
Նա ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ են դեմառդեմ ձևաչափով անցկացնում նիստը։
Ժապարովի խոսքով` հետհամաճարակային ճգնաժամի բարդ պայմաններում չափազանց կարևոր է, որ պետությունների ղեկավարներն իրենցից կախված ամեն բան անեն երկրների փոխշահավետ գործընկերության համար։