Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են պարեկային ծառայության ու ևս 2 մեքենա. կան վիրավորներ
Դեկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կան վիրավորներ։
Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։