Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից։
«Մենք տեղյակ ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ցանկացած միջոցներով ներթափանցելու Բրյուսելի ցանկության մասին։ Պարզապես տեղում ներկայություն ապահովելու և ի վերջո Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Սա նրանց երազանքն է։ Մենք բարձրաձայնել ենք մեր վերաբերմունքը սրա շուրջ»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
«Այնուամենայնիվ, քանի դեռ չի լուծվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գտնվելու ժամկետի երկարաձգման հարցը, Մոսկվան իրադարձություններին չի սպասի, մանավանդ որ տարածաշրջանի երկրների մեջ հակառակ տեսակետներ կան»,- հավելել է նա: