Հայաստան ուղարկված «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն»-ը որևէ առնչություն չունի ԵԱՀԿ-ի հետ
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 21-27-ը Հայաստան ուղարկված և նախնական «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն» անունը կրող խումբը որեւէ առնչություն չունի կազմակերպության հետ։
«Այս խումբը Հայաստան ուղարկելու որոշումը կայացվել է ոչ թե ԵԱՀԿ համապատասխան մարմինների կամ ԵԱՀԿ քարտուղարության կողմից, այլ ԵԱՀԿ գործող նախագահի նախաձեռնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կազմակերպության մշտական խորհուրդը նման որոշում չի կայացրել, խումբը չունի ԵԱՀԿ մանդատ, ավելին, ԵԱՀԿ բյուջեից միջոցներ չեն ծախսվել դրա համար։ Խմբի ծախսերը վճարվել են արտաբյուջետային միջոցներից, անհատական հիմունքներով ԵԱՀԿ որոշ անդամ պետությունների կողմից: