Քաղաքագետը պատմել է, թե ինչի է պատրաստ ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին G20-ից հեռացնելու համար
Հանուն Ռուսաստանի՝ G20-ից դուրս մնալու, ԱՄՆ-ը «արող է ոլորել իր գործընկերների ձեռքերը»։
Pravda.Ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Անատոլի Գագարինը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությանը G20-ին անդամակցությունից զրկելու համար անհրաժեշտ է բոլոր մասնակից երկրների համաձայնությունը, որոնց մի մասի վրա Վաշինգտոնը ստիպված կլինի ճնշում գործադրել։
«Վաշինգտոնի ծրագրերում զարմանալի ոչինչ չկա։ Մոսկվային խմբի անդամի կարգավիճակից զրկելու խոչընդոտը բոլոր մասնակից երկրների պարտադիր համաձայնությունն է։ Ամերիկացի քաղաքական գործիչները, ամենայն հավանականությամբ, մտադիր են ոլորել այսպես կոչված գործընկերների ձեռքերը՝ իրենց նպատակին հասնելու համար»,- նշել է մասնագետը։
Նա նշեց, որ շատ բան կախված է այն երկրներից, որոնք կա՛մ կաջակցեն ԱՄՆ-ի նախաձեռնությանը, կա՛մ կքննադատեն այն։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նսեմացնելու Վաշինգտոնի ցանկությունը Մոսկվային ստիպում է այլ համայնք ձեւավորել։ Փորձագետը հիշեցրել է, որ 10 պետություն արդեն հայտարարել է BRICS-ին անդամակցելու ցանկության մասին։