Գերմանիան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ՌԴ էներգետիկ ռեսուրսներից․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ակնկալում է, որ ժամանակի ընթացքում երկիրը կկարողանա ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Այս մասին հաղորդվում է Funke–ը։
«Այժմ մենք անհրաժեշտ որոշումներ ենք կայացնում երկարաժամկետ հեռանկարում անկախանալու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Գերմանիան այս ձմռանը կկարողանա հաջողությամբ գոյատևել և մնալ հզոր արդյունաբերական տերություն։
Շոլցի խոսքով՝ Բեռլինը հույսը դնում է ներմուծման նոր ուղիների վրա։