Բայդենի նախագահական գործունեությանը հավանություն չի տալիս ամերիկացիների 55%-ը
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Ջո Բայդենի գործունեությանը որպես Միացյալ Նահանգների նախագահ։
Նման տվյալներ է հրապարակում Associated Press-ը՝ հղում կատարելով հարցմանը։
ԱՄՆ քաղաքացիների միայն 43%-ն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը, 55%-ը հավանություն չի տալիս։ Դեմոկրատների շրջանում նախագահի վարած քաղաքականությունից գոհ է հարցվածների 77%-ը, հանրապետականների շրջանում՝ ընդամենը 10%-ը։
Գործակալությունը նշում է նաև, որ 10 հանրապետականներից 9-ը և 10 դեմոկրատներից 6-ը դրական պատասխան են տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։