Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի ընտանիքը՝ 300 միլիարդ դոլար կարողությամբ, գլխավորել է աշխարհի ամենահարուստների վարկանիշը
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և նրա ընտանիքը ճանաչվել են աշխարհի ամենահարուստները, գրում է The Times-ը։
Ըստ Bloomberg-ի այս ընտանիքի կարողությունը գնահատվում է մոտ 300 միլիարդ դոլար, հարստության հիմքը էներգիայի առևտրից ստացված եկամուտն է, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը՝ ներառյալ փողի ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկաներում:
Ալ Նահյանին է պատկանում Royal Group-ը, ինչպես նաև բաժնետոմսեր անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX-ում և Ռիհաննայի Savage x Fenty նորաձեւության տանը:
Ուոլթոնների ընտանիքը դարձել է վարկանիշի երկրորդ ամենահարուստը։ Խոսքը աշխարհի ամենամեծ մեծածախ ու մանրածախ Walmart ցանցի սեփականատերերի մասին է։ Նրանց կարողությունը գնահատվել է 224,5 միլիարդ դոլար։