Ռուսաստանն ու Թուրքիան համակարգում են թուրքական նեղուցներում լցանավերի գերբեռնվածությունը
Անկարան և Մոսկվան ներկայումս համաձայնեցնում են թուրքական նեղուցներում լցանավերի ծանրաբեռնվածության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միջոցներ ձեռնարկել։
Արևմտյան նավթային պատժամիջոցները սկսեցին գործել դեկտեմբերի 5-ից։ Եվրամիությունը դադարեցրեց ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը։
«Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն նույնպես սահմանել են նման նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար: