Թուրքիան մանրամասներ է հայտնում Կալին-Սալիվան բանակցություններից
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինի և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում և Իրաքում, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը:
Կալինը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պետք է կենտրոնանան ռազմավարական և ընդհանուր շահերի վրա։
Թուրքիայի նախագահի խոսնակը Սալիվանին ներկայացրել է նաև Թուրքիայի ակնկալիքները՝ կապված Թուրքիայի համար F-16 կործանիչների մատակարարման և արդիականացման հարցում ԱՄՆ Կոնգրեսի գործընթացի ավարտի հետ: