ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին մանդատներ տրամադրելու օրակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 12։00-ին արտահերթ նիստ է հրավիրելու՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների օրակարգով։
Նիստն ուղիղ եթերով հեռարձակվելու է։
Ինչպես հայտնել էինք, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, որոնք ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմում ընտրվել էին պատգամավորներ, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել:
«Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ևս հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը:
Մանդատը չի վերցնելու նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ Ռոբերտ Հայրապետյանը, երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն որոշումն ունեն նաև դաշինքի անդամ Մարիա Պետրոսյանը, մյուս անդամներ Սայաթ Շիրինյանն ու մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: