Զովունիում բախվել են Opel-ը, Niva-ն ու ZIL-ը, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Զովունի գյուղի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի հուշարձանի հարևանությամբ, բախվել են Opel, Vaz 2121 և Zil մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Zil-իn, այնուհետև՝ Niva-ին։