Վլադիմիր Զելենսկին ճանաչվել է տարվա մարդ
Time պարբերականը տարվա մարդ է ճանաչել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Նրանք ապացուցեցին, որ քաջությունը կարող է նույնքան վարակիչ լինել, որքան վախը, ժողովուրդներին ու պետություններին միավորելու ու բարձրացնելու ազատությունը պաշտպանելու համար, աշխարհին հիշեցրին ժողովրդավարության և խաղաղության փխրուն լինելու մասին: Փետրվարի 24-ին, երբ սկսվեցին թափվել ռուսական ռումբերը, Կիևում մնալու և Ուկրաինային սատարելու համար աշխարհը բարձրացնելու նրա որոշումը բախտորոշ նշանակություն ունեցավ»,- գրել է Time-ը։