Ո՞վ է խաբում տնակներում ապրողներին՝ Նիկոլը թե՞ իր տեղակալ Համբարձումը․ Գագիկ Համբարյան
Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 34 տարին...
Գյումրի էր այցելել կապիտուլյանտ Նիկոլի տեղակալը՝ Համբարձումը, ով հայտարարերլ էր, որ 5 տարի հետո Գյումրին առանց տնակների կլինի: Ծնունդով գյումրեցի Համբարձումը շատ լավ գիտի, թե ինչ վիճակում են գնտվում Գյումրիի տնակային ավանների, որոնք գետտո են հիշեցնում, բնակիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Եվ մինչ Համբարձումն այսպիսի խոստումներ է տալիս, իր անմիջական ղեկավար Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնից հայտարարում է. ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. շատ պարզ հասկացնելով, որ բացարձակ մտադրություններ չունի որևէ մեկի համար գեթ մի բուդկա կառուցել:
Նիկոլ Անհողի ու իր տեղակալ Համբարձումի խոսքերը հակասում են միմյանց և սրանցից մեկը ուղղակի ստում է:
Հիշեցնեմ, որ 2018 թ-ի իշխանատեղափոխությունից ի վեր Նիկոլի կառավարությունը որևէ բնակարան չի կառուցել և չի տվել երկրաշարժից տուժած ընտանիքների անդամներին:
Հիշեցնեմ նաև, որ մինչև իշխանության գալը Նիկոլն ուղղակի հիտերիայի մեջ էր ընկնում, երբ նախկինները հայտարարում էին, որ Գյումրիի տնակային ավաններում ապրողներից շատերին պետությունը որևէ բան պարտք չէ:
Իսկ հիմա պարզվում է, որ նախկինները ճիշտ էին ասում, իսկ Նիկոլը ստերի և մանիպուլյացիաների միջոցով էժանագին պոպուլիզմո՞վ էր զբաղվում»,- գրել է քաղաքագետը։