Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչո՞ւ է ՀՀ-ն հրաժարվել ընդունել ՀԱՊԿ առաջարկած օգնությունը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի ընդունել առաջարկված ռազմատեխնիկական օգնությունը։
Նա նշել է, թե ՀՀ-ն երկու ակնկալիք է ունեցել այդ գագաթնաժողովից. «Ֆիքսել, թե ՀՀ-ում ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, որովհետև սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կազմակերպելու համար։ Երկրորդ ակնակլիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը»։
Փաշինյանը պարզաբանել է, որ ՀՀ-ին առաջարկվել է ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական. «Նախ՝ պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Երկրորդը՝ այս օգնության ընդունումն առանց այս հստակ գնահատականների, կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որ հաստատված է մեր սահմաններում։ Առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել մոնիտորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից, կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»։