«Ինչո՞ւ չեք թողնում, դա «մեր» տարածքն է». ինչպես են ռուս խաղաղապահները փակում ադրբեջանցի լրագրողի ներխուժումը՝ Արցախի տարածք (տեսանյութ)
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանցի լրագրողներին թույլ չի տվել մուտք գործել Արցախ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանցի լրագրողի սադրանքներին և «վրդովվմունքին» ի պատասխան՝ ռուս խաղաղապահները պարզապես փակել են ճանապարհը։
«Դուք իրավունք չունեք, մենք մուտք կգործենք, սա պարզապես ծիծաղելի է։ Եռակողմ հայտարարության ո՞ր կետով եք արգելում մեր մուտքը: Սա Ադրբեջանի տարածքն է, դուք չեք թողնում մտնել ինձ իմ երկրի տարածք»,- ասում է ադրբեջանցի լրագրողը և հավելում, որ իր մոտ զենք չկա, մտադրություն չունի որևէ մեկին վնասելու և իրավունք ունի մուտք գործելու, սակայն խաղաղապահներն անդրդվելի էին։